Կայացել է ճանապարհային անվտանգության թեմայով դասընթաց
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում 2022թ․ իրականացվել են 14 սև (վթարավտանգ հատվածներ) կետերի բարելավման աշխատանքներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ կնքված պայմանագրի համաձայն` «FRED Engineering S.r.l.» և «IRD Engineering S.r.l.» կազմակերպություններից կազմված համատեղ ձեռնարկությունն իրականացրել է նշված աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն։ Ի թիվս այլ առաջադրանքների՝ պայմանագրով նախատեսված էր նաև դասընթաց «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համար։ Վերոնշյալով պայմանավորված՝ փետրվարի 6-ին կազմակերպվել է ճանապարհային անվտանգության հարցերի թեմայով սեմինար‚ որի ընթացքում անդրադարձ եղավ վերահսկողության և գնահատման շրջանակին, ճանապարհային անվտանգության ստուգմանը, աուդիտին, ռիսկերի մակարդակին։
Դասընթացի մեկնարկին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ ներկաներին մաղթելով արդյունավետ աշխատանք‚ ընդգծեց‚ որ վերջին տարիներին ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում։ Ճանապարհային դեպարտամենտի կողմից իրականացված ծրագրերում ուրույն տեղ ունի ճանապարհային անվտանգության բաղադրիչը։
Դասընթացը վարում էր Իտալիայից ժամանած ճանապարհային անվտանգության մասնագետ Պաոլա Տիբերին։ Մասնակցում էին նաև ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության աշխատակիցները և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ։
Ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին