Արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են
07-03-2022
Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, կառուցվող արևելյան կամրջի բոլոր հեծանները տեղադրվել են։
Այժմ հեծանների տեղադրման աշխատանքներ են կատարվում արևմտյան կամրջի վրա։
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող և «Բարեկամություն» անունը ստացած կամուրջը բաղկացած է երկու առանձին կամուրջներից՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ:
Յուրաքանչյուր կամրջի լայնությունը՝ 11.85մ:
Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Սադախլո-Բագրատաշեն անցման կետում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։
Կամրջի շինարարության ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին