ՀՀ մարզերում վերսկսվել են կենսական նշանակության ճանապարհահատվածների վերականգնման աշխատանքները

07-04-2021

Ապրիլից վերսկսվել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ճանապարհների վերականգնման աշխատանքները։

Հիշեցնենք‚ որ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում կվերականգնվի մոտ 68.7 կմ երկարությամբ 12 ճանապարհահատված։  

Այս տարի կենսական նշանակության ճանապարհներ են վերականգնվում հանրապետության Լոռու‚ Արագածոտնի‚ Սյունիքի‚ Արարատի‚ Արմավիրի‚ Գեղարքունիքի‚ Շիրակի մարզերում։

Վերականգնվող ճանապարհներն են՝

  • Շիրակ-Կամո (5 կմ)
  • Մ6-Եղեգնուտ-Դեբեդ (8.2 կմ)
  • Մ1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր (9.8 կմ)
  • Տ-5-32-Կաթնաջուր (4.7 կմ)
  • Մ2-Նորավան (5.45 կմ)
  • Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 (4.4 կմ)
  • Մ4-Սևան- «Աղթամար» համալիր- Մ4 (5.3 կմ)
  • Մ11-Ախպրաձոր ճանապարհի 2 հատվածները (15.37 կմ)
  • Լուկաշին-Հ17 (3.15 կմ)
  • Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի (5.4 կմ)
  • Խոտ (1.96 կմ)

Ճանապարհների վերականգնումը նախատեսված է ավարտել 2021 թվականին։

Կենսական նշանակության ճանապարհներն ապահովում են համայնքների և հիմնական ճանապարհների (հանրապետական կամ միջպետական նշանակության) միջև տրանսպորտային կապը՝ բարելավելով բնակչության կենսամակարդակը։

Նշենք‚ որ Հայաստանի կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում ծրագրի մեկնարկից՝ 2009 թվականից ի վեր ՀՀ մարզերում վերականգնվել է ավելի քան 835 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհ։ Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին