Աշխատանքային այց Վրաստան
07-04-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Վրաստան։
Այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարարն առանձնազրույց է ունեցել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի հետ, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում: Կողմերը խոսել են հարևան երկրների միջև սերտ և երկարաժամկետ համագործակցության մասին, քննարկել են երկու նախարարությունների գործակցության ուղղությունները։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել ճանապարհային ենթակառուցվածքներին, տարածքային զարգացմանն առնչվող և բազմաթիվ այլ թեմաների։
Վրաստան այցի ընթացքում հայ պատվիրակներն այցելել են վրաց-ռուսական սահման տանող Քվեշեթի-Կոբի շուրջ 23կմ երկարությամբ նոր ճանապարհին կառուցվող 9կմ երկարությամբ թունելի շինհրապարակ։
Հայկական պատվիրակությունը շինտեղամաս է այցելել Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեի և Վրաստանի ճանապարհային դեպարտամենտի ղեկավարի ուղեկցությամբ։ Հայաստանյան պատվիրակության անդամները վրաց գործընկերների հետ դիտարկել են 9կմ երկարությամբ թունելի կառուցման ընթացիկ աշխատանքները, ծանոթացել շինարարության, թունելի հորատման նորագույն տեխնոլոգիաներին։
Նոր ճանապարհը և թունելը կարևոր նշանակություն ունեն Հայաստանի համար։ Այս նոր ենթակառուցվածքը շահագործման հանձնելուց հետո կհեշտանա Վրաստանի տարածքով Հայաստանի կապը Ռուսաստանի Դաշնության հետ։ 23կմ երկարությամբ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ծածկով ճանապարհն ունենալու է 5 կամուրջ և 5 թունել (ամենաերկարը՝ 9կմ)։
Նախարար Սանոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վերին Լարսի սահմանային անցակետ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին