Վերականգնվում է Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը

07-05-2021

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում է Արագածոտնի մարզում գտնվող Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր մոտ 9.8 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն սկիզբ է առնում Մ-1 միջպետական ճանապարհից, հարում է Վերին Սասնաշեն համայնքին, անցնում է Ներքին Սասնաշեն, Վերին Բազմաբերդ համայնքներով և ավարտվում Մեծաձոր բնակավայրում։

Այս պահին կապալառու կազմակերպությունն իրականացնում է հողային, ջրահեռացման համակարգի վերականգնման, գաբիոնային շարվածքով հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ։  

Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում վերականգնվում են նաև համայնքների ենթակառուցվածքները։ Մասնավորապես, այս ճանապարհի նորոգման ընթացքում կվերակառուցվի մոտ 250 մ ջրագիծ, կտեղափոխվեն էլեկտրական հաղորդալարեր, լուսավորության սյուներ, կտեղադրվեն լուսավորության նոր սյուներ։

Մ-1-Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհի նորոգումը կավարտվի այս տարի։ Հիմնական ճանապարհի երկարությունն է մոտ 9.13 կմ, կվերականգնվեն դեպի համայնքների հասարակական նշանակության օբյեկտներ տանող ևս 635 մ երկարությամբ ուղիներ։

 

Վերջին նորությունները

2025թ. մուտք է եղել 10743 գրություն

08-01-2026

Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

Կարդալ ավելին