Այցելություն Տավուշի մարզի շինհրապարակներ
07-05-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Արման Խաչատրյանի հետ այցելել են Տավուշի մարզի շինարարական հրապարակներ՝ հետևելու աշխատանքների ընթացքին։
Նրանք, մասնավորապես, եղել են Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածներում, որտեղ կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Հիմնանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 9,2 կմ է։ Շինարարն այս պահին կատարում է տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, հողային պաստառի կառուցում, վաքերի տեղադրում և այլն։
Կապալառու ազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկվել են շինաշխատանքների որակին, ժամկետներին առնչվող մի շարք հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է դեպի Մարտիրոսի եկեղեցի տանող ճանապարհի հիմնանորոգման նախագծման մրցույթ
11-06-2026Հայտերն ընդունվու մ են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՍիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք
10-06-2026Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։
Կարդալ ավելինՀայտարարվել է Վայք-Արին ճանապարհի կմ0+400-կմ6+500 հատվածի վերակառուցման աշխատանքների նախագծման մրցույթ
10-06-2026Հայտերն ընդունվում են մինչև հունիսի 22-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելին