ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը

07-06-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը և Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քրիստինե Ղալեչյանը Լյուքսեմբուրգ կատարած այցի ընթացքում հունիսի 6-ին հանդիպում են ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավորապես, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3 (Լանջիկ-Գյումրի ճանապարհահատված) իրականացման ընթացքը՝ աշխատանքների առաջընթացը և ռիսկերը, ինչպես նաև Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի բարեհաջող ընթացքը։

Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի իրականացման հեռանկարներին, ծրագրի իրականացմանը Եվրոպական ներդրումային բանկի մասնակցության և ֆինանսավորման հնարավորություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ իրականացվող միջոցառումների, երթևեկության անվտանգության խթանման նպատակով նախատեսվող քարոզարշավի, ինչպես նաև ԵՆԲ-ի հետ կնքվող Ճանապարհային անվտանգության համաձայնագրի և դրա ներքո Հայաստանին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի իրականացման հետ կապված հարցեր։ ԵՆԲ ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2019թ. սեպտեմբերին Երևանում կազմակերպել աշխատաժողով՝ ճանապարհային անվտանգության բարելավման, այդ ուղղությամբ կարողությունների և գիտելիքների ընդլայնման ուղղությամբ։

Բանկի ներկայացուցիչներն իրենց հերթին ընդգծել են ճանապարհաշինության ոլորտում Հայաստանի հետ շարունակական համագործակցության կարևորությունը և հեռանկարային ծրագրերի նկատմամբ բանկի բարձր հետաքրքրվածությունը։ 

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին