Քննարկում՝ Միջազգային ճանապարհների գնահատման ծրագրի (iRAP) գործընկերների հետ
07-06-2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը հեռակապի միջոցով հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի և Միջազգային ճանապարհների գնահատման ծրագրի (iRAP) գործընկերների հետ։ Քննարկվել են ճանապարհային անվտանգությանը և այդ համատեքստում iRAP-ի կողմից Հայաստանի ճանապարհային ոլորտին հնարավոր աջակցության շրջանակին առնչվող հարցեր։
Փոխնախարար Ղալեչյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության գնահատումը և կարողությունների զարգացումը մեր առաջնահերթություններից են, ուստի կարևորում է միջազգային գործընկերների հետ այս ոլորտում Հայաստանում առկա բացերի, մարտահրավերների ու հնարավոր լուծումների քննարկումը։
Միջազգային ճանապարհների գնահատման ծրագրի ներկայացուցիչները խոսել են ենթակառուցվածքների անվտանգության ապահովման iRAP ծրագրի հնարավորությունների, տեսլականի, մեթոդաբանության, նպատակների ու տարբեր երկրներում գրանցած փորձի մասին։ Վերլուծվել են ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և դրանց մեղմման հնարավորությունները։
Միջազգային փորձագետների հետ քննարկվել են հետագա համատեղ աշխատանքների ձևաչափերը։ Ուսումնասիրություններ կատարելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել iRAP-ի մասնագետներին փոխանցել ճանապարհային անվտանգության ցուցանիշների հետ կապված առկա տեղեկատվությունը, անդրադարձ է եղել Հայաստանում գործող անվտանգության ինժեներներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցին։ Նշվել է նաև, որ ճանապարհային անվտանգության ապահովման խնդիրը պահանջում է ոչ միայն ճանապարհային մասնագետների՝ նախագծողների, շինարարների, անվտանգության ինժեներների ներգրավում, այլև սերտ համագործակցություն տարբեր ոլորտների՝ օրենսդրական, իրավական և այլ բնագավառների ներկայացուցիչների հետ։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին