Անվտանգության թեմայով սեմինար՝ ճանապարհները գծանշող կազմակերպությունների ներկայացուցիչների համար
07-07-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների անվտանգության ծառայության ինժեներները կազմակերպել էին սեմինար ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում գծանշում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների համար։
Ճանապարհային դեպարտամենտի անվտանգության ինժեներ Խաչատուր Խաչատրյանը ներկայացրեց գծանշման աշխատանքների ընթացքում անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, աշխատանքը կատարելիս գծանշողները պետք է ունենան համապատասխան հանդերձանք, որպեսզի անբավարար տեսանելիության պայմաններում վարորդները նկատեն վերջիններիս։ Կարևորվեց, որ շինարարական տեղամասում անհրաժեշտ է տեղակայել ժամանակավոր երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցներ՝ ճանապարհային նշաններ, գծանշումներ, փարոսիկներ և այլն։
Ներկայացվեցին նաև գծանշման տեսակները, գծանշման նյութերը, նորմատիվ իրավական ակտերը, շինարարական նորմերը, անդրադարձ կատարվեց նաև այլ խնդիրների, որոնց կիրառմամբ է՜լ ավելի արդյունավետ կդառնա գծանշման գործընթացը։
Ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի ղեկավար Գոռ Մարգարյանը գծանշող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկեց ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվելիք գծանշումների ժամանակացույցը՝ նշելով, որ աշխատանքները պետք է կատարվեն հնարավորինս արագ, ինչպես նաև մեծ ուշադրություն պետք է դարձվի կատարվող աշխատանքների որակին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ անհրաժեշտության դեպքում գծանշման աշխատանքներին կարող են մասնակցել նաև Ճանապարհային դեպարտամենտի անվտանգության և շահագործման ինժեներները։
Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները պատասխանեցին գծանշող կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին