Հետևել են Մ-6-ի հիմնանորոգման ընթացքին

07-07-2022
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հիդեակի Իվասակին, հիմնադրամի և ԱԶԲ այլ ներկայացուցիչներ այցելել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգվող հատված և հետևել շինաշխատանքների ընթացքին։
Հիշեցնենք, որ Մ-6-ի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգվում է ԱԶԲ և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Ճանապարհի առաջին լոտում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, լոտ-2-ում կատարվում են եզրապատերի, իսկ լոտ-3-ում՝ ամրանավորված լիցքով պատերի կառուցման աշխատանքներ։
Վերջին նորությունները
Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելինՃարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելին