Միջին նորոգման աշխատանքներ՝ Հ-21/Հ-75/ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի 12.2կմ հատվածում
07-09-2021
Հ-21/Հ-75/ Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ41+000-կմ53+200 հատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ 12.2կմ երկարությամբ ճանապարհն անցնում է ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ, Կանիաշիր, Սադունց բնակավայրերի մոտով։ Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Միջին նորոգման շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները՝ ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ճանապարհային պատվածքի վերին շերտի տեղադրում և այլն։
Նորոգումն իրականացնում է «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ն։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին