«Անվտանգության բարելավման աշխատանքներից հետո վթարների թիվը նվազել է»

07-10-2021

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում ավարտվել են «Արհովշին» ընկերության կողմից Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների վրա մի շարք վթարավտանգ կետերում անվտանգության բարելավման միջոցառումները։

Հանձնաժողովը  «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ծրագրերի կառավարման և գնումների դեպարտամենտի ղեկավար Նարեկ Զուլալյանի գլխավորությամբ այցելել է այն տեղամասերը, որտեղ իրականացվել են աշխատանքները։ Հանձնաժողովը դիտարկել է կատարված աշխատանքները։ Մասնավորապես‚ Արարատի մարզով անցնող Հ-8 հանրապետական նշանակության ավտոճանապարհին աշխատանքներ են տարվել երկու վտանգավոր կետերի վրա. վերանորոգվել է Նոր Խարբերդ և Մարմարաշեն բնակավայրերի մոտ գտնվող օղակաձև խաչմերուկը. փոխվել են եզրաքարերը‚ կատարվել են գծանշումներ‚ ասֆալտապատվել է հարակից տարածքը, Հ-8-ի մեկ այլ ճանապարհային տեղամասում ավելացվել է մեկ երթևեկելի գոտի և այլն։ Արմավիրի մարզով անցնող Մ-5 միջպետական ճանապարհի վթարավտանգ կետերի վրա կատարվել է ասֆալտապատում, գծանշում, տեղադրվել են ճանապարհային նշաններ, կարգավորվել են շրջադարձերը։

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետի տեղակալ Համլետ Կուրղինյանը նշում է, որ Մ-5 միջպետական ճանապարհի տվյալ հատվածներում վթարները հաճախակի էին, քանի որ ճանապարհային պատվածքը շատ վատ վիճակում էր, լուսավորություն չկար։ Անվտանգության բարելավման աշխատանքներից հետո, ըստ մարզպետարանի ներկայացուցչի, նշված խնդիրները լուծվել են, և վթարների թիվը նշված հատվածներում նվազել է։ Նարեկ Զուլալյանը կարևորեց ճանապարհների վթարավտանգ կետերի վերացման ուղղությամբ տարվող աշխատանքները, քանի որ վթարավտանգ կետերի բարելավումը նվազեցնում է վթարների թիվը և փրկում մարդկային կյանքեր։ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի ղեկավար Արա Կարապետյանն էլ նշեց, որ ծրագիրը շարունակական է, և այլ ճանապարհահատվածներում նույնպես առաջիկայում կկատարվեն համանման աշխատանքներ։  

Նշենք, որ հանձնաժողովի հետ կատարված աշխատանքներն ուսումնասիրելու էր գնացել նաև ԱՊՀ Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի քարտուղարության ղեկավար Բուրի Կարիմովը, որն իր դիտարկումներն ու խորհուրդները ներկայացրեց ճանապարհաշինարարներին և տեխհսկողներին։

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի մինչև 4,25 մլն եվրո ներդրումային դրամաշնորհի միջոցներով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից։

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին