Գավառով անցնող 3.4կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
07-10-2022
Հիմնանորոգվում է Հ-39, /Մ-10/- Գավառ-/Մ-10/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ4+300-կմ7+700 հատվածը։ Շինաշխատանքներն իրականացնում է «Գավառի ՃՇՇ» ՓԲԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Ռ Քոնսալթ» ՍՊԸ-ն։
3.4կմ երկարությամբ ճանապարհահատվածն անցնում է Գավառ քաղաքով։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 1.5 մլրդ դրամ է։ Հիմնանորոգման շրջանակում մեկնարկել է ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը, կառուցվում են մայթեր։ Ծրագրում նախատեսված է նաև գետնանցման, առկա կամրջի նորոգում և այլն։
Ֆինանսավորում կատարվել է ՀՀ պետական բյուջեից։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին