Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են

07-10-2024
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ կառուցվող ճանապարհահատվածում շինաշխատանքներն ընթացքի մեջ են։ Ծրագրի շինարարությունը մեկնարկել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի Ներքին Բազմաբերդ և Ներքին Սասնաշեն բնակավայրերից մինչև Թալին համայնք ընկած հատվածում։ Նշված հատվածի ձախակողմյան մասը միակողմանի կառուցվել ու կահավորվել է անվտանգության համապատասխան տարրերով և 2023թ․ դեկտեմբերի 15-ից բաց է երկկողմանի երթևեկության համար։
 
Ընդհանուր առմամբ իրականացվել է ծրագրով նախատեսված հողային աշխատանքների մոտ 60%-ը։ Ակտիվ ընթացքի մեջ է տարբեր հատվածների ասֆալտապատումը։ Արդեն իսկ ավարտվել են մոտ 17կմ ճանապարհահատվածի ասֆալտե երկշերտ ծածկի տեղադրման աշխատանքները, որից մոտ 9կմ-ն՝ աջակողմյան և մոտ 8կմ-ն ձախակողմյան երթևեկելի հատվածներում։
 
Միաժամանակ կառուցվում են Տ-աձև խաչմերուկները և տրանսպորտային հանգույցների ծածկը, բաժանարար գոտին և կողնակները, ջրահեռացման վաքերը։ Զուգահեռաբար ձախակողմյան հատվածում ընթացքի մեջ է ուղեանցների կառուցումը։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին