Հիմնանորոգումից հետո Մ6 ավտոճանապարհը կդառնա ավելի ապահով և հարմարավետ
Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ հատվածում հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են։ Մասնավորապես‚ Լոտ-1-ում կատարվում են մերձճանապարհային‚ ժայռային հանույթ‚ հողային‚ հորատապայթեցման աշխատանքներ‚ կամրջի վերանորոգում և այլն։
Լոտ-2-ում՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում‚ իրականացվում են հաղորդակցուղիների խրամուղու փորման և խողովակների տեղադրման‚ կոյուղագծի փոսորակի փորման‚ գազատարի տեղափոխման աշխատանքներ‚ ինչպես նաև՝ ճանապարհի` ջրով ցողում՝ շինարարության ընթացքում փոշու պարունակությունը նվազագույնի հասցնելու համար։
Լոտ-3-ում կատարվում են մերձճանապարհային հանույթ և այլ աշխատանքներ։
Մ6-ի՝ Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ հատվածի հիմնանորոգումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի (44.04 մլն եվրո) և ՀՀ կառավարության (10․14 մլն եվրո) կողմից։
Հիմնանորոգումից հետո Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհը կդառնա ավելի ապահով և հարմարավետ:
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին