Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածում մեկնարկել են 360մ թունելի կառուցման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածում մեկնարկել են 360մ երկարությամբ թունելի հորատման և ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման աշխատանքները։ Ճանապարհի կառուցման ծրագիրն իրականացվում է ըստ ժամանակացույցի։ Այդ մասին հաղորդել են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին՝ Հայաստան կատարած այցի ընթացքում։ Նշենք, որ Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման համար Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի կողմից հատկացվել է 150 մլն ԱՄՆ դոլար։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել (360մ և 520մ երկարությամբ) և 17 կամուրջ, որոնցից մեկի երկարությունը 720 մետր է։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցության ընդհանուր ծավալը Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման ծրագրին կազմում է 350 մլն ԱՄՆ դոլար։
Ճանապարհն անցնում է ՀՀ 5 մարզով և Երևանով։ Այս ճանապարհից տարեկան օգտվում է 1.5մլն մարդ։ Ծրագրի իրականացումը թույլ կտա հայ արտադրողների համար բարելավել շուկաների հասանելիությունը և էապես մեծացնել երկրով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները։
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամն ավելի քան 9 մլրդ ԱՄՆ դոլար ծավալով տարածաշրջանային ֆինանսական մեխանիզմ է, որը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կողմից։ Հիմնադրամի նպատակն է նպաստել անդամ երկրների տնտեսական և ֆինանսական կայունությանը, ինչպես նաև աջակցել նրանց կայուն զարգացմանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին