Կկառուցվի Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև
Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ 14.7կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Այս պահին շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։ Հեռացվել է նախկին պատվածքը, իրականացվում են բետոնային և ջրամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել է հարթեցման շերտ, նորոգվել են կամրջի դեֆորմացիոն կարերը։
Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Նշենք, որ այս ծրագրի շրջանակում 2025 թվականին կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև։
Շինաշխատանքները կատարում է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին