Հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հայտարարում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ։ Խորհրդատուն պետք է արտաքին մշտադիտարկման խորհրդատվական ծառայություններ մատուցի Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում` Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ճանապարհային հատվածի Վերաբնակեցման պլանի և 2 Ուղղիչ գործողությունների պլանի ավարտական հաշվետվությունների համապատասխանության ստուգման գծով։
Խորհրդատուն պետք է ստուգի՝ արդյոք հողերի օտարումն ու տարաբնակեցումն իրականացվել են ըստ ժամանակացույցի և համաձայն նախապես մշակված Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրերի, Հայաստանի գործող օրենքների, Ասիական զարգացման բանկի համապատասխան քաղաքականության։
Խորհրդատվական ծառայությունների մատուցումը նախատեսվում է սկսել 2021 թվականի փետրվարից։ Խորհրդատուն պետք է ունենա ՀՕՏԾ մոնիտորինգ իրականացնելու փորձ, գիտելիքներ Ասիական զարգացման բանկի Ոչ կամավոր վերաբնակեցման քաղաքականության և ՀՀ համապատասխան օրենսդրության վերաբերյալ։
Խորհրդատուն պետք է ունենա սոցիալական գիտությունների, տնտեսագիտության, վիճակագրության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում կրթության բակալավրի աստճան, 7 տարվա համապատասխան աշխատանքային փորձ, հողերի ձեռքբերման, գնահատման և մոնիտորինգի առնվազն 3 տարվա փորձ։
Հետաքրքրված անձինք այլ մանրամասների կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի հունվարի 20-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):
Վերջին նորությունները
Միջին նորոգում՝ Մ-2-ում
02-10-2023Մոտ 11.3կմ ավտոճանապարհն անցնում է ՀՀ Արարատի մարզով։
Կարդալ ավելինՄասնակցություն Ճապոնիայում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին
02-10-2023Ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։
Կարդալ ավելին2023թ. 3-րդ եռամսյակում արձանագրվել է մուտքային 2873‚ ելքային 1163 գրություն
02-10-20232023թ. երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 78 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելին