2024-ին մուտք է եղել 11651 գրություն

08-01-2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2024թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 3596 դիմում և գրություն (2023 թվականի նույն ժամանակաշրջանում այդ թիվը 3193 էր)։ Մուտքագրված գրություններից 50-ը դիմումներ են քաղաքացիներից։

Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։

Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2024թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1266 ելքային գրություն (2023 թվականի նույն ժամանակաշրջանում արձանագրվել է 1338 ելից գրություն։

Նշենք‚ որ 2024թ. ընթացքում հիմնադրամի փաստաթղթաշրջանառության բաժնում մուտք է եղել 11651 գրություն (2023-ին այդ թիվը 10813 էր)։ 2024թ. արձանագրվել է 4524 ելքային գրություն՝ 2023 թվականի 4362-ի փոխարեն։

2024թ. չորրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 444 զանգ, իսկ ամբողջ նախորդ տարվա ընթացքում՝ 7010 զանգ‚ որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին