Հորդորում ենք վարորդներին ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպությունների աշխատակիցների ցուցումներին

08-02-2020

Փետրվարի 8-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները շրջայցեր են կատարել Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Սիտակի, Լուռու, Թալինի, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջաններ և հետևել են ճանապարհների ձմեռային սպասարկումն իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին:

Հիշեցնենք, որ բքի ժամանակ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել ճանապարհի անցանելիությանը, քանի որ տեսանելիության բացակայությունը խոչընդոտում է ճանապարհների մաքրմանը, իսկ -7-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղ-ավազի խառնորդը չի ծառայում իր նպատակին:

Հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ենթարկվել ճանապարհային ոստիկանության հրահանգներին և կապալառու կազմակերպությունների աշխատակիցների ցուցումներին:

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ

13-05-2026

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին