Ուսումնասիրվել է երաշխիքային ժամկետում գտնվող ճանապարհահատվածը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ինժեներական թիմն այցելել է Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ հատված, որի հիմնանորոգման աշխատանքները միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում ավարտվել են 2018թ. դեկտեմբերի 24-ին։ Շինաշխատանքների ավարտից հետո մեկ տարի ճանապարհահատվածը գտնվում է թերությունների համար պատասխանատվության (երաշխիքային) ժամկետում։ Այդ ընթացքում նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներ իրականացրած կազմակերպությունները թերությունների ի հայտ գալու դեպքում պարտավոր են իրենց միջոցներով վերացնել դրանք։
ՊՈԱԿ-ի ինժեներներն արձանագրել են, որ միջպետական ճանապարհի վերականգնված մոտ 38 կմ հատվածը գտնվում է լավ վիճակում, որոշ հատվածներում միայն նկատվել են կողային առուների մաքրման, լանջերից կուտակված թափվածքների հեռացման, կողնակների լրացման և հարթեցման, որոշ տեղամասերում մետաղական արգելափակոցների վրա լուսային անդրադարձիչների բացակայության, սյուների և պարապետների ներկման հետ կապված խնդիրներ։
Ճանապարհահատվածը հիմնանորոգած կապալառու կազմակերպություններն առաջիկայում կվերացնեն նշված թերությունները։
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին