Տեսակոնֆերանս՝ «Spea Ingegneria Europea S.p.A. - IRD Engineering S.r.L..» իտալական կոնսորցիումի ղեկավարության հետ
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Տիգրան Նաղդալյանը տեսակոնֆերանս է անցկացրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնող կազմակերպության՝ «Spea Ingegneria Europea S.p.A. - IRD Engineering S.r.L..» իտալական կոնսորցիումի ղեկավարության (Spea Ingegneria Europea S.p.A ընկերության կողմից՝ միջազգային կապերի բաժնի ղեկավար Աքուիլոնո Պոնցիանի‚ IRD Engineering S.r.L. ընկերության կողմից՝ կառավարիչ-տնօրեն Պաոլո Օրսինի, գործառնությունների ղեկավար Ֆաբիո Բուոնոմո) հետ:
Տեսակոնֆերանսի ընթացքում կողմերը քննարկեցին Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 3-ի ճանապարհահատվածներում՝ Թալին-Լանջիկ (18,7կմ), Լանջիկ-Գյումրի (27,5կմ), շինարարական աշխատանքների առաջընթացի, այդ աշխատանքների տեխնիկական հսկողության, ինչպես նաև Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածի հեռանկարային ծրագրին վերաբերող հարցեր: Կողմերը կարծիքներ փոխանակեցին աշխատանքների և տեխնիկական հսկողության ծառայությունների խթանմանն ուղղված միջոցառումների շուրջ, ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես՝ խորհրդատուի ընթացիկ հաշվետվությունների պատշաճության և դրանք ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված առաջնահերթ միջոցառումների վերաբերյալ:
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին