Հիմնանորոգվում է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ ճանապարհի 11կմ հատվածը

08-06-2022
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Մ-14/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ11+000 հատվածը։
 
Աշխատանքների մեկնարկը տրված է: Իրականացվել է քանդման աշխատանքների շուրջ 95%-ը, հողային աշխատանքների շուրջ 35%-ը, ճանապարհային պատվածքի կառուցման շուրջ 35%-ը (4կմ երկարությամբ հատվածում տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ)։ Ներկայում կատարվում են ճանապարհային պատվածքի տեղադրման, 4 կամուրջների վերանորոգման, ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքներ։ Ծրագրով նախատեսված է նաև մայթերի կառուցում, հենապատերի վերանորոգում, գաբիոնային շարվածք և այլն։
 
11 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգումն իրականացնում է «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Արմստրոյ» ՍՊԸ-ն։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին