2019թ. երկրորդ եռամսյակում ստացվել է 1002 դիմում և գրություն

08-07-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում 2019թ. երկրորդ եռամսյակում մուտքագրվել է 1002 դիմում և գրություն։

Դիմում-գրություններից 544-ը ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), 458 գրություն՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։

Բոլոր հարցումներին, դիմումներին և գրություններին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունն ընթացք է տրվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում 2019թ. երկրորդ եռամսյակում արձանագրվել է 712 ելքային գրություն։

 

 

 

Վերջին նորությունները

Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք

10-06-2026

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Կարդալ ավելին