Միջպետական և հանրապետական ճանապարհներին կատարվում են ամառային պահպանման աշխատանքներ

08-07-2025
Հայաստանի շուրջ 2737կմ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ։ Ամառային սպասարկում կատարվում է ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 16-ը ժամանակահատվածում 33 կապալառու կազմակերպությունների կողմից հանրապետության 38 տարածաշրջաններում։
 
Մասնավորապես‚ անխափան և անվտանգ երթևեկության ապահովման նպատակով կատարվում է ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի, հողային պաստառի, արհեստական կառույցների, կահավորանքի և ինժեներական շինությունների խնամք, ճանապարհների, թունելների, կամուրջների և այլ տարրերի վնասվածքների առաջացման կանխարգելում և այլն։
 
Ճանապարհները սպասարկող կազմակերպությունների կողմից ուշադրություն է դարձվում‚ որպեսզի մետաղական արգելապատնեշները վնասված կամ ժանգոտած չլինեն‚ լուսային անդրադարձիչները չբացակայեն‚ ճանապարհային նշանները տեղում ու հստակ տեսանելի լինեն‚ աղբը ճանապարհից ժամանակին հավաքվի‚ ճանապարհի եզրերի կամ բաժանարար գոտու խոտը մաքրվի, վերականգնվեն կողային առուներն ու կողնակները։ Կատարվում է նաև փոսային նորոգում և այլն։
 
Ճանապարհը սպասարկողները հատկապես ընդգծում են աղբի խնդիրը։ Հավաքում են աղբը‚ սակայն շատ կարճ ժամանակ անց մարդիկ բերում և ճանապարհի եզրերին կուտակում են մեծ քանակությամբ աղբ։ Ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչները կարևորում են նաև վարորդների ու քաղաքացիների շրջանում շրջապատը չաղտոտելու գիտակցությունն ամրապնդելու խնդիրը։

 

Վերջին նորությունները

Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է

09-09-2026

Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ

08-09-2026

Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին

Քաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով

07-09-2026

Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։

Կարդալ ավելին