Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5կմ հատվածը
08-09-2021
Հիմնանորոգվում է Հ-75, Մ-9-Իսահակյան-Գյումրի-Մ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ68+300 - կմ70+800 հատվածը։ Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնքով անցնող 2.5կմ երկարությամբ այս հատվածը գտնվում էր անմխիթար վիճակում, ճանապարհային ծածկն ամբողջովին քայքայված էր, ինչը խնդիրներ էր ստեղծում երթևեկության համար։ Բացի այդ, ճանապարհի անմխիթար վիճակը թույլ չէր տալիս բնակիչներին իրացնել բերքը։ Հիմնանորոգումը կնպաստի, որպեսզի լուծվեն բերքի իրացման և սոցիալ-տնտեսական այլ հարցեր:
Հիմնանորոգման շրջանակներում նախատեսված են հողային աշխատանքներ, իջատեղերի, մուտքերի, կողնակների, մայթերի կառուցում, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում, կամրջի նորոգում և այլն։
Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 595 մլն ՀՀ դրամ։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին