Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին

08-11-2021
Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Սյունիքի մարզով անցնող Հ-72, /Մ-2/-Վահանավանք ավտոճանապարհին։ Մոտ 2.4կմ երկարությամբ ճանապարհը տանում դեպի միջնադարյան վանական համալիր։
Կապալառուն է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, տեղադրվել է հարթեցնող շերտ, երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, տեղադրվում են ազդանշանային սյուներ, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
Աշխատանքները կատարվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Դեպի Վահանավանք տանող ճանապարհը զբոսաշրջային կարևոր ուղի է‚ և հիմնանորոգումը կնպաստի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացմանը։
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին