Հիմնանորոգվել է Սարամեջ տանող ճանապարհը
08-11-2023
Լոռու մարզում ավարտվել է Տ-5-23, /Մ-3/ - Սարամեջ ավտոճանապարհի կմ0+000-կմ4+300 հատվածի հիմնանորոգումը։ 4.3կմ երկարությամբ ճանապարհահատվածը հիմնանորոգվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Սպիտակի համայնքապետարանի քաղաքաշինության‚ հողաշինության‚ գյուղատնտեսության‚ կոմունալ սպասարկման բաժնի պետ Երեմ Գրիգորյանը նշում է‚ որ խորհրդային տարիներից հետո ճանապարհը չէր հիմնանորոգվել ու գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ըստ նրա՝ բարեկարգ ճանապարհի շնորհիվ կբարելավվի բնակիչների կյանքը։ Բնակիչները կկարողանան երթևեկել ասֆալտապատ ճանապարհով՝ առանց վնասելու մեքենաները‚ հնարավորություն կունենան գյուղմթերքները ավելի հեշտությամբ հասցնել շուկաներ։
Հիմնանորոգումը կատարել է «Ռ․ Ղազարյան» ընկերությունը‚ տեխնիկական հսկողությունը՝ «Բլումինգ» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման շրջանակներում նորոգվել է ճանապարհային պատվածքը‚ ասֆալտապատվել է երթևեկելի մասը‚ կառուցվել են մայթեր‚ կողնակներ‚ գյուղտեխնիկայի անցումներ‚ նորոգվել է ջրահեռացման համակարգը‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով՝ գծանշում‚ ճանապարհային նշաններ‚ ուղղորդիչ սյուներ և այլն։
ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։ Հայտնաբերվել են որոշ թերություններ‚ որոնք կապալառու կազմակերպությունը կվերացնի առաջիկայում։
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին