Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

08-11-2024

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներին, որոնք Հայաստան են ժամանել՝ հետևելու Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ հատվածի շինարարության ընթացքին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, հիմնադրամի աշխատակիցներ։  

Հիշեցնենք, որ նշված հատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։

Տիկին Ղելչյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի մասնակցությունը Հայաստանի համար կարևոր ենթակառուցվածքային ծրագրի իրականացմանը։

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի առաքելության ներկայացուցիչները նշել են, որ շինհրապարակում հողային աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի, առաջին տեղամասում արդեն իսկ ուրվագծվում է ճանապարհի ծրագիծը։ Շինաշխատանքներ են ընթանում թունելի և Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի կառուցման ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև կամուրջների, թունելների կառուցման առանձնահատկություններին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ

13-05-2026

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին