Հանդիպում իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ներկայացուցիչների հետ
Դեկտեմբերի 7-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերության ծրագրի ղեկավար Օժան Թահմասեբիի և Հայաստանում ընկերության ներկայացուցիչ Արտավազդ Բաղումյանի հետ։ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը և կազմակերպության ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանն իրանական կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել են աշխատանքային հարցեր։
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախաձեռնություն է, ուստի անհրաժեշտ է արդյունավետ համակարգել գործողությունները պատվիրատու երկու կողմերի, կապալառուի և ինժեներական ծառայություններ մատուցող կազմակերպության միջև, ինչը կնպաստի աշխատանքների որակով և արագ կազմակերպմանը։
Կողմերը քննարկել են նաև կամրջի նախագծման աշխատանքների իրականացման նպատակով հայկական կողմից շինհրապարակի կազմակերպման սխեման։ Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել իր հնարավորության սահմաններում աջակցել կապալառու կազմակերպությանը աշխատանքների արդյունավետ կազմակերպման հարցում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին