Մակարավանք տանող ճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգումն ավարտվել է
Տավուշի մարզում գտնվող Մակարավանք վանական համալիր այսուհետև հնարավոր է հասնել բարեկարգ ճանապարհով։ Ավարտվել են Հ-26, մոտեցում Մակարավանքի հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 3 կմ հատվածի (կմ7+800-կմ10+800) հիմնանորոգման աշխատանքները։ Ճանապարհը հիմնանորոգվել է «Ճանապարհ» ՍՊԸ կողմից ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցներով։ Ճանապարհը‚ որ երբեք ամբողջովին ասֆալտապատ չի եղել‚ հատվածաբար նորոգվել էր տարիներ առաջ‚ սակայն այս ծավալի աշխատանքներ կատարվել են առաջին անգամ։
Աչաջուր համայնքի մոտ գտնվող 10-13-րդ դարերի այս սրբավայրը նվիրական վայր է տեղացիների‚ հավատացյալների և զբոսաշրջիկների համար‚ և ճանապարհի հիմնանորոգումը կնպաստի վերջիններիս այցելությունների ավելացմանը։
Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին