Գեղարքունիքի մարզի երկու հատվածներում ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները
ՀՀ պետական բյուջեի միջոցներով վերականգնվել են Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհի երկու փլվածքները, որոնք վերջին տարիներին առաջացել էին Սևանա լճի ջրերի բարձրացման հետևանքով։
Մ-14, Մ-4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճ
անապարհի փլվածքներն առաջացել են Շողակաթ և Ծափաթաղ գյուղերի հատվածներում։ Ավտոճանապարհի Շողակաթի հատվածում փլվածքի երկարությունը կազմում էր 730 գծամետր։
Փլվածքի վերականգնման համար պետական բյուջեիից հատկացվել էր 80,8 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել էին նախորդ տարվա վերջերից և ավարտվել են այս տարվա հոկտեմբերին։ Կատարվել է գաբիոնային շարվածք, ամբողջ երկարությամբ տեղադրվել է մետաղական արգելապատնեշ։
Ծափաթաղի հատվածում փլվածքն ուներ 400 մետր երկարություն, որի վերականգնման համար պետական միջոցներից հատկացվել էր 335 միլիոն դրամ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել էին այս տարվա հուլիսից և ավարտվել հոկտեմբերի վերջերին։ Կատարվել է կողնակների հողային լիցք, շուրջ 2 հազար խորանարդ մետր գաբիոնային շարվածք, 400 գծամետր երկարությամբ և 3486 քառակուսի մետր մակերեսով տեղադրվել է երկշերտ ասֆալբետոնյա ծածկ։ Փլվածքի ամբողջ երկայնքով տեղադրվել է արգելապատնեշ։
Շինարարական աշխատանքները Շողակաթի հատվածում իրականացրել են «Արտաշես և Տաթևիկ», Ծափաթաղի հատվածում՝ «ՎՄՎ-Քամփնի» ընկերությունները։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին