Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ

09-01-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն այսօր անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն, որի ընթացքում աշխատակազմին է ներկայացրել հիմնադրամի գործադիր տնօրենի նորանշանակ տեղակալ Խաչատուր Մկրտչյանին։ Պարոն Մկրտչյանը հիմնականում համակարգելու է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրերը, անհրաժեշտության դեպքում կաջակցի նաև այլ աշխատանքների իրականացմանը։
 
Արմեն Զոհրաբյանը, ներկայացնելով պարոն Մկրտչյանին, մասնավորապես, նշել է, որ նա շինարարության բնագավառում ունի բազմամյա փորձ, և նշանակումը կատարվել է՝ հիմք ընդունելով այդ փաստը։ Հիմնադրամի ղեկավարը նշել է նաև, որ Խաչատուր Մկրտչյանն իր փորձը, գիտելիքները կներդնի՝ ճանապարհային ոլորտում կատարվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
 
Խաչատուր Մկրտչյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, ընդգծել է, որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում աշխատում է մասնագիտական բարձր որակներ ունեցող թիմ, և աշխատանքի բերումով ծանոթ է թե՛ կազմակերպության գործառույթներին, թե՛ աշխատակիցներից շատերին։ Նա նաև հույս է հայտնել, որ հիմնադրամի ներկայացուցիչների աջակցությամբ ու նվիրված աշխատանքով հաջողությամբ կիրականացնեն իրենց առջև դրված ծրագրերը։
 
Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին