Եղանակի բարելավմանը զուգընթաց Տրանշ-3-ում լայն թափով վերսկսվում են շինաշխատանքները

Ապրիլի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկության ներկայացուցիչների հետ։
Քննարկվել են Տրանշ-3-ի՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ կառուցվող ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցեր։
Կապալառու կազմակերպությունը նշել է, որ եղանակային պայմանների բարելավմանը զուգընթաց իրենք լայն թափով վերսկսել են շինաշխատանքները։ Մասնավորապես, շինարարության ընթացքն արագացնելու և առաջընթաց ապահովելու նպատակով համալրել են անհրաժեշտ ռեսուրսները։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին