Վերականգնվում է Լուկաշին-Հ17 մոտ 3.15 կմ ճանապարհը

Արմավիրի մարզով անցնող Լուկաշին-Հ17 ճանապարհի 3.15 կմ երկարությամբ հատվածում կատարվում են վերականգնման աշխատանքներ։ Կապալառուն՝ «Արարատ ճանշին» ընկերությունը‚ կատարել է ջրահեռացման համակարգի վերականգնման, մայթերի կառուցման, ասֆալտբետոնե ծածկի տեղադրման և այլ աշխատանքներ։ Այս պահին ճանապարհին տեղադրվում են անվտանգության տարրերը‚ ազդանշանային սյուները‚ կառուցվում են մուտքերն ու իջատեղերը։
Ճանապարհը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Վերջին նորությունները
Այս տարի 20 վթարավտանգ կետերում կիրականացվեն երթևեկության անվտանգության բարելավման միջոցառումներ
07-02-2023Երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումները «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն իրականացնում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։
Կարդալ ավելինՀայտարարվել է ճանապարհների հիմնանորոգման նախագծերի փորձաքննության ծառայությունների ձեռքբերման մրցույթ
07-02-2023Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 13.02.2023, ժամ 12.30։
Կարդալ ավելինՄ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելին