ԵՆԲ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման ծրագրի մանրամասները
09-04-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել հանդիպում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ներդրումային ծրագրի մանրամասները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի փոխտնօրեն Կարեն Բադալյանը և ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը բանկի պատվիրակներին ներկայացրել են ծրագրի տեխնիկական‚ բնապահպանական‚ սոցիալական բաղադրիչները‚ ծրագրի գնահատված արժեքը և բազմաթիվ այլ թեմաներ։
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի‚ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները։
ԵՆԲ առաքելության անդամները Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են նաև Սյունիքի մարզ՝ ծանոթանալու կառուցվելիք 60կմ երկարությամբ ճանապարհի ծրագծին։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին