Արկադի Չերչինյանը նշանակվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։
Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։
Դավիթ Խուդաթյանը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Արկադի Չերչինյանը, շնորհակալություն հայտնելով այս պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար, նշել է, որ պատրաստ է իր փորձն ու կարողությունները ներդնել հետագա աշխատանքներում և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմի աջակցությամբ անել առավելագույնն իրենց առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու ուղղությամբ։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմը շնորհավորում է պարոն Չերչինյանին նշանակման առթիվ և ցանկանում հաջողություններ համատեղ աշխատանքում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին