Հանդիպում ԱԶԲ և ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ
09-06-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ղեկավար Արթուր Սանոյանը հանդիպել են Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ավագ մասնագետ Թոմաս Հերցի, ծրագրի վերլուծաբան Նինա Ավետիսյանի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների գլխավոր բանկիր Անդրեյ Մաքսիմովիչի հետ։ Հանդիպմանը տեսազանգի միջոցով միացել էին նաև Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչներ Ստեֆանի Գուհարդ-Բրենդը և Հարի Կուլաթումանին։
Կողմերը քննարկել են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի, ինչպես նաև ՎԶԵԲ-ի կողմից պատվիրված Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի համապատասխանության գնահատման մանրամասները։ Մասնավորապես, անդրադարձ է եղել գնումների գործընթացին և ծրագրի իրականացման ռազմավարությանը, կառուցվելիք ճանապարհի մանրամասն նախագծի տեխնիկական որոշ հարցերի և այլն։
Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան հատվածում նախատեսվում է կառուցել 2-րդ տեխնիկական կարգի մոտ 60կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված` ներառյալ 5.1կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6կմ երկարությամբ): Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել Սիսիան-Քաջարան առկա ճանապարհային հատվածի երկարությունը մոտ 58կմ-ով, տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունն ավելացնել և սահմանել՝ 100 կմ/ժ, եթևեկության տևողությունը նվազեցնել մոտ 1,5-2 ժամով, բարձրացնել երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը:
Վերջին նորությունները
Հայտարարվել է Հ-1-ի կմ31+220-կմ31+270 հատվածում փլուզված հենապատի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
19-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը՝ ժամը 12։00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին