Հիմնանորոգվում են Վանաձորի Տիգրան Մեծի պողոտան և Սանկտ Պետերբուրգի փողոցը

09-07-2024
Վանաձոր քաղաքում ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում են Տիգրան Մեծի պողոտան (0.9կմ) և Սանկտ Պետերբուրգի փողոցը (1.75կմ)։
 
Հիմնանորոգման շրջանակներում այժմ կատարվում են ճանապարհային հագուստի վերականգնման աշխատանքներ։ Տիգրան Մեծի պողոտայում կառուցվել են մայթերը՝ գունավոր սալիկներով‚ Սանկտ Պետերբուրգի փողոցում մայթերը հիմնականում ասֆալտե ծածկույթով են։ Իրականացվում է հողային պաստառի և ծածկի վերականգնում։ Տիգրան Մեծի փողոցում ավարտված է հարթեցնող շերտի տեղադրումը‚ եղանակային պայմանները բարելավվելուն պես կմեկնարկի միաշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրումը։ Սանկտ Պետերբուրգի փողոցի մոտ 1կմ հատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը‚ ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն եղանակային պայմանները բարելավվելուն պես։ Այստեղ նախատեսված է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
 
Շինարարությունն իրականացնում է «Ախուրյանի Կոպշին» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Տեխ Դրաֆտ» ՍՊԸ-ն։

Վերջին նորությունները

2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն

09-10-2026

3-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ

08-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։

Կարդալ ավելին