Հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք ավտոճանապարհի 6 կմ հատվածը

09-08-2021

ՀՀ պետական բյուջեի հատկացումներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ հատվածը (կմ27+500-կմ33+500)։

Այս ճանապարհն անցնում է Գառնի, Գողթ բնակավայրերով և տանում դեպի Գեղարդի վանական համալիր։ Համայնքների բնակիչները նշում են, որ տասնամյակներ շարունակ այս ճանապարհահատվածում հիմնանորոգում չէր կատարվել։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն, որն այս պահին կատարում է հողային աշխատանքներ, իրականացնելու է կողնակների ամրացում ավազակոպճային նյութով, կտեղադրվի հատիկավոր ենթահիմք՝ 10 սմ, խճավազային հիմք՝ 15 սմ, ասֆալտբետոնե ծածկ՝ 10 սմ, կասֆալտապատվեն իջատեղերն ու մուտքերը։ Կկատարվի վաքերի տեղադրում, հենապատերի նորոգում, նոր հենապատերի կառուցում, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Կվերանորոգվեն այս հատվածում գտնվող երկու կամուրջ և մեկ ուղեանց։ Կկատարվեն նաև այլ աշխատանքներ։

Շինաշխատանքները կատարվում են երթևեկությանը զուգահեռ։ Երթևեկության ինտենսիվությունն այս հատվածում բավականին բարձր է, և հաշվի առնելով այս ուղղությամբ տուրիստական մեծ հոսքերը՝ ճանապարհը երթևեկության համար չի փակվել։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ՏԿԵՆ-ԲՄԽԾՁԲ-2025/38Ն ծածկագրով մրցույթ

07-11-2025

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Պատրաստվում են ձմեռային սպասարկման աշխատանքներին

05-11-2025

Աղ-ավազի պաշարների համալրման գործընթացը շարունակական է։

Կարդալ ավելին