Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխներն ու կատարվում ճանապարհի սպասարկում
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են։ Այս պահին կատարվում են «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի (նախկինում «ԱրմենՏել» ՓԲԸ)՝ շինարարական աշխատանքներին խոչընդոտող օպտիկամանրաթելային մալուխների ժամանակավոր վերատեղադրման աշխատանքներ։ Միաժամանակ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Իսկ Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտվել է 2018թ. դեկտեմբերին։


Վերջին նորությունները
Հայտարարվել է 4 ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
12-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 18-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը
12-05-20262025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ64+174-կմ68+000 (աջ գոտի) հատվածի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
11-05-2026Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 19-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին