2024-ի 2-րդ եռամսյակում գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ

09-09-2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի աշխատակիցների կողմից գույքագրվում և ուսումնասիրվում են ՀՀ ավտոճանապարհները։ Գույքագրման և ուսումնասիրման շրջանակներում կատարվում է ճանապարհների օտարման շերտի ճանապարհային տարրերի հաշվառում։ Հավաքագրված տվյալներն օգտագործվում են Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումների կողմից ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների ձեռնարկման և այլ նպատակներով։

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում հիմնադրամի համապատասխան ստորաբաժանման կողմից գույքագրվել և տեսաձայնագրվել են 170.5կմ ընդհանուր երկարությամբ պետական նշանակության ավտոճանապարհներ։ Չափագրվել են միջպետական նշանակության 26.3կմ, հանրապետական աշանակության 24.5կմ և մարզային (տեղական) նշանակության 119.7կմ ավտոմոբիլային ճանապարհներ։

Իրականացվել է դաշտային աշխատանքների ընթացքում հավաքագրված տվյալների ամփոփում և վերլուծություն։