«ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվել է ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար

Հոկտեմբերի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանն ընդունել է իտալական «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ֆիլիպո Դուցիոնիին: Քննարկվել են «ՍՈՒԱՐԴԻ» ընկերության հետ կնքված պայմանագրին առնչվող հարցեր։ Ըստ պայմանագրի՝ «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի շրջանակներում հանրապետության ճանապարհների (Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Մ-5, Երևան-Արմավիր-Թուրքիայի սահման, Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր և այլն) ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետրի վրա մինչև հոկտեմբերի 21-ը պետք է տեղադրի 3892 ճանապարհային նշաններ։
Ֆիլիպո Դուցիոնին նշել է, որ ճանապարհային նշանները պետք է ուղարկվեն Իտալիայից, սակայն առաջացել են որոշակի տեխնիկական խնդիրներ։ Ճանապարհային նշաններն այս պահին բարձվում են, և առաջիկա մեկ-երկու օրերին կուղարկվեն Հայաստան։ Ֆիլիպո Դուցիոնին շեշտեց, որ իրենք մատակարարելու են տեխնիկական մասնագրերին համապատասխան, բարձրորակ նշաններ։
Ճանապարհային նշանների տեղադրումն ուշացնելու համար «ՍՈՒԱՐԴԻ» ընկերությունը զգուշացվեց Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության կողմից։ Նշվեց, որ մինչև հոկտեմբերի 21-ը պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում ընկերությունը ենթարկվելու է տուգանքների։ Ի դեպ, ավելացնենք, որ արդեն իսկ մեկ անգամ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունը երկարաձգել է աշխատանքների կատարման վերջնաժամկետը։
Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վազգեն Պետրոսյանը հորդորեց «ՍՈՒԱՐԴԻ»-ին առավելագույն ջանք գործադրել աշխատանքների ընթացքն արագացնելու և պայմանագրային պարտավորությունները պատշաճ կատարելու ուղղությամբ։
Վերջին նորությունները
Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները
28-11-2023Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։
Կարդալ ավելինԱնվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին
28-11-2023Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։
Կարդալ ավելինԱվարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը
27-11-2023Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:
Կարդալ ավելին