Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրին առնչվող հարցեր

09-10-2019

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում հոկտեմբերի 9-ին կայացել է հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի տրանսպորտի և հաղորդակցման գծով տնօրեն Անդրեյ Գլավատսկիխի, հիմնադրամի և «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ Քաջարան-Ագարակ հատվածի վերակառուցումը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական կայունացման ու զարգացման հիմնադրամի միջոցներով։ Ճանապարհահատվածի մանրամասն նախագծման միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը:

Նախագծման աշխատանքները մեկնարկել են սույն թվականի սեպտեմբերին։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության մասնագիտական թիմը, որն իրականացնելու է նախագծման աշխատանքները։ Վերջիններս նշեցին, որ «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը մասնագիտացած է կամուրջների, ճանապարհների նախագծման ուղղությամբ, ունի մեծ փորձ, և անելու են առավելագույնն այս նախագծի շրջանակներում լավագույն արդյունքի հասնելու համար։

Իտալացի մասնագետները «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներին ծանոթացրին Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման ընթացքի մանրամասներին, կատարեցին վերակառուցման հետ կապված առաջարկներ։ Նախագծող կազմակերպության կողմից նախագծման աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 15 ամսվա ընթացքում։ Նախատեսվում է ճանապարհահատվածի վերակառուցումն իրականացնել 2021-23թթ.։

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ տեղանքի կադաստրային քարտեզի, հողերի օտարման հետ կապված և բազմաթիվ այլ հարցերի։

Հատուկ ընդգծվեց, որ այս նախագիծը կարևոր է և՜ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի, և՜ Հայաստանի համար։ Շեշտվեց, որ ճանապարհահատվածն ամենայն մանրակրկիտ կերպով պետք է նախագծվի, որպեսզի շինաշխատանքների մեկնարկից հետո նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն չառաջանա։  

Նշենք, որ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի, Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի և «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության ներկայացուցիչները հոկտեմբերի 10-ին այցելելու են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատված՝ տեղում ուսումնասիրելու ճանապարհահատվածը։

 

Տեղեկացնենք, որ Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածում նախատեսվում է կառուցել II-րդ տեխնիկական կարգի (100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ) շուրջ 32 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատված (Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք):

 

Վերջին նորությունները

Սիսիան-Քաջարանի կառուցման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ազդեցության է ենթարկվել 576 հողատարածք

10-06-2026

Ազդեցության ենթարկված 576 հողատարածքից 190-ը (33%) օտարվել են Հայաստանի Հանրապետությանը։ Մնացորդ 386 հողամասից 150-ի (26%) համար պատրաստվում են օտարման պայմանագրերի նախագծեր, իսկ 236 հողամասի (41%) համար շարունակվում են գնահատման աշխատանքները։

Կարդալ ավելին