Հիմնանորոգման աշխատանքներ՝ Հրազդանից Կաքավաձոր տանող ճանապարհին
Հիմնանորոգվում է Հրազդան քաղաքից դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհը։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 5.7կմ է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։ Կատարվում են երթևեկելի մասի քանդման, հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ։
Ճանապարհը մի քանի տասնամյակ չէր հիմնանորոգվել և գրեթե անանցանելի վիճակում էր։ Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվի երթևեկելի մասը՝ տեղադրելով հիմքի շերտերը և երկշերտ ասֆալտբետոնե պատվածք։ Կնորոգվեն իջատեղերն ու մուտքերը, ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, կիրականացվի կողնակների ամրացում ու հարթեցում, կկառուցվեն հենապատեր, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին