Կապամոնտաժվեն Բագրատաշենի նոր կամրջի օտարման գոտում գտնվող շինություններն ու կառուցվածքները

09-11-2020

ՀՀ կառավարության 31.10.2020թ. թիվ 1746-Ա որոշմամբ թույլատրվել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության նպատակով օտարման գոտու սահմաններում տեղակայված‚ ՀՀ սեփականություն հանդիսացող և Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն գյուղում տեղակայված և ՀՀ ԱԱԾ-ին  ամրացված 357.58 քմ ծածկարանի‚ 6 տաղավարների ապամոնտաժման‚ 26 մ երկարությամբ պատի և 43 քմ մակերեսով տանիքավոր մայթի քանդման աշխատանքների իրականացումը։

Կառավարության նույն որոշմամբ թույլատրվել է քանդել նաև կամրջի օտարման գոտում գտնվող և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ամրացված 84 քմ մակերեսով շենքը։

Նշված շինությունների ու ենթակառուցվածքների քանդման աշխատանքները կիրականացվեն կամրջի շինարարությունն իրականացնող կապալառու կազմակերպության՝ իրանական Tunnel Sadd Ariana ընկերության կողմից՝ օրենսդրական և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով։

Հողերի օտարման գործընթացից ու տարածքում առկա նշված շինության և կառուցվածքների ապամոնտաժումից հետո կմեկնարկի Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի շինարարությունը։

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ նախագիծ է։ Պահպանվելու և ամրացվելու է նաև հին կամուրջը: Այսպիսով հին կամուրջը կարող է ծառայել որպես այլընտրանքային ճանապարհ սահմանային անցակետում խցանումների ժամանակ՝ ապահովելով արագ երթևեկը:

Նշենք‚ որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի վերակառուցման ծրագրի համար 2021թ.-ին նախատեսվում է հատկացնել 832.9 մլն դրամ` վարկային միջոցներ` 650.7 մլն դրամ, ՀՀ համաֆինանսավորում` 182.2 մլն դրամ‚ այդ թվում՝ մոտ 223 մլն դրամ՝ խորհրդատվության համար:

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին