Հանդիպում Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման աջակցման ռաքելության անդամների հետ

09-11-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղեկալ Նարեկ Զուլալյանը և հիմնադրամի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են Համաշխարհային բանկի (ՀԲ)՝ Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի իրականացման աջակցման առաքելության անդամների հետ։
 
Նշենք, որ ՀԲ ներկայացուցիչներն այս շաբաթ այցելել են Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում վերականգնված ճանապարհներ։ Հանդիպման ընթացքում ՀԲ ճանապարհաշինության գծով խորհրդատու Բհավին Շահը, որ այցելել և դիտարկել է կատարված աշխատանքները, նշեց, որ նախորդ տարիներին նորոգված ճանապարհները (պատվածքը, ճանապարհային նշանները) բավականին լավ վիճակում են։ Նրա տեղեկացմամբ՝ արդյունավետ են կիրառվել դպրոցներին հարող տարածքներում կամ այլ վայրերում երթեւեկության արագությունը նվազեցնող միջոցառումները։ Նա կոչ արեց այս պրակտիկան շարունակել կիրառել նաև ապագայում։
 
Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին վերականգնված ճանապարհների սպասարկմանը վերաբերող հարցեր։ Բանկի ներկայացուցիչներին հետաքրքրում էին ճանապարհների պահպանմանն առնչվող կարգավորումները, որոնք ներկայացվեցին Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների կողմից։ Մասնավորապես, նշվեց, որ Կենսական նշանակության ատվոճանապարհների բարելավման շրջանակում հիմնականում վերականգնվել են տեղական նշանակության ճանապարհներ, որոնց ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքները վերապահված են տեղական մարմիններին։
 
Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաև Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի իրականացման բաղադրիչներին, ճանապարհաշինական չափորոշիչներին, երթևեկության անվտանգության խնդիրներին և այլն։
 
Առաքելության շրջանակում հանդիպումներն առաջիկա օրերին շարունակվելու են՝ քննարկելով նշված ծրագրին առնչվող մի շարք հարցեր։

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին