Հանրային քննարկումներ՝ Սյունիքում

09-11-2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. նոյեմբերի 2-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Գեղի բնակավայրում և նոյեմբերի 3-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Դարպաս բնակավայրում տեղի ունեցան Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (չորրորդ հանրային քննարկում):
 
Հանդիպումներին մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, ՇՄԱԳ հաշվետվություն մշակող խորհրդատուի, շահառու համայնքների և բնակավայրերի ներկայացուցիչներ։ Հանդիպումների ընթացքում քննարկվեցին ծրագրին առնչվող բնապահպանական, սոցիալական և տեխնիկական հարցեր։ Բոլոր շահառուները ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին