Քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգությանն առնչվող հարցեր

09-11-2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանն անցկացրել է խորհրդակցություն‚ որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում‚ Արարատի‚ Արմավիրի և Կոտայքի մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները‚ ինչպես նաև դրանց նվազեցման քայլերը։ Հանդիպմանը մասնակցում էին Երևանի քաղաքապետարանի‚ մարզպետարանների‚ Ներքին գործերի ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների‚ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նշված տարածաշրջաններում ճանապարհատրանսպորտային պատահարների‚ դրանց պատճառների վիճակագրությունը։
Քննարկվեցին երթևեկության կազմակերպմանը‚ ճանապարհների կահավորմանն առնչվող հարցեր‚ նշվեցին միջոցառումները‚ որոնք պետք է ուղղված լինեն երթևեկության անվտանգության բարձրացմանն ու ՃՏՊ-ների թվի նվազեցմանը։
Առանձին անդրադարձ եղավ ճանապարհների ընթացիկ սպասարկման հարցերին‚ համայնքների ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմաներին։ Քննարկվեց ՀՀ միջպետական‚ հանրապետական և տեղական նշանակության ճանապարհներին ճանապարհային նշանների‚ անվտանգության այլ տարրերի անհետացման խնդիրը։ Ընդգծվեց‚ որ պետք է հետևողական լինել այս ուղղությամբ ու առկա բոլոր գործիքներով պայքարել այդ երևույթի դեմ՝ անհետացման փաստը շատ արագ արձանագրել‚ տալ իրավական ընթացք ու վերականգնել նշանները։
Նշվեց‚ որ պետք է գույքագրվեն խնդիրներն ու դրանք լուծվեն միջգերատեսչական համագործակցության միջոցով։ Ե՜վ ՆԳՆ-ի‚ և՜ ՏԿԵՆ-ի‚ և՜ Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին երթևեկության անվտանգության բարձրացման‚ ճանապարհների սպասարկման հարցերում մեթոդական‚ մասնագիտական աջակցություն ցուցաբերել մարզերի գործընկերներին։
Վերջին նորությունները
Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ
06-12-2023Վեճերի միանձնյա խորհրդի անդամը Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարի և ինժեների ուղեկցությամբ եղավ նաև շինհրապարակում‚ ծանոթացավ կատարվող աշխատանքներին։
Կարդալ ավելինԱշխատանքային խորհրդակցություն Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում
06-12-2023Կողմերն անդրադարձել են շինարարական բազայի‚ շինհրապարակի նախապատրաստման‚ սարքավորումների‚ անձնակազմի մոբիլիզացման‚ Իրանից Հայաստան շինտեխնիկայի ներկման ու բազմաթիվ այլ հարցերի։
Կարդալ ավելինՀիմնանորոգվել է Կապանով անցնող 4կմ ճանապարհահատվածը
06-12-2023Շինաշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։
Կարդալ ավելին