Մասնակցություն Ճապոնիայում կայացած սեմինարին

09-11-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման ու շահագործման բաժնի պետ Գոռ Մարգարյանը մասնակցել է սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ճապոնիայի Հոկայդո նահանգի Սապոռո քաղաքում անցկացված «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին։
 
Ճապոնիայի կառավարության կողմից ստեղծված ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։ Ծրագրին մասնակցում են նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ։
 
Ծրագրի ավարտին մասնակիցները կազմակերպիչների կողմից ստացել են մասնակցության հավաստագրեր։
 
Սեմինարների շրջանակում դասախոսությունների և դաշտային այցերի օրինակների միջոցով ներկայացվել է, թե ինչպես է Ճապոնիայում կատարվում ճանապարհաշինությունը, ճանապարհների ընթացիկ պահպանումը, օգտագործվող մեքենամեխանիզմները‚ լաբորատոր փորձարկումները, կոմունիկացիաների տեղադրումը, թունելների և կամուրջների կառուցումը և այլն։
 
Գոռ Մարգարյանը ներկայացրել է ՀՀ ճանապարհային ցանցը‚ ճանապարհների սպասարկման ոլորտը, կիրառվող մեթոդներն ու տարվող աշխատանքները։ Գոռ Մարգարյանը նկատում է‚ որ ծրագրի մասնակից երկրներում ճանապարհների սպասարկումը շատ չի տարբերվում Հայաստանում կիրառվող մեթոդներից։ Միայն թե շատ երկրներում ընթացիկ սպասարկումը կատարվում է պետության կողմից։ Նա նաև նշում է‚ որ Ճապոնիայի ճանապարհաշինության և ճանապարհների սպասարկման ոլորտներում կան որոշակի տարբերություններ‚ և ուսանելի էր նրանց փորձն ուսումնասիրելը։ Գոռ Մարգարյանի խոսքով՝ քննարկումների միջոցով կարելի է դիտարկել որոշակի աշխատանքների, տարրերի կիրառումը Հայաստանում։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին